ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեծ Բրիտանիայում թունավորված Յուլիա Սկրիպալն ապաքինվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել

Մեծ Բրիտանիայում թունավորված Յուլիա Սկրիպալն ապաքինվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել
24.05.2018 | 12:25

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլիան առաջին հարցազրույցն է տվել թունավորումից հետո: Sky News հեռուստաալիքը հայտնում է, որ 33-ամյա Յուլիան հոր հետ միասին նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորվել էր բրիտանական Սոլսբերիում, նա կարողացել է ապաքինվել նման միջադեպից հետո:

Ներկայում նա գաղտնի պահվող տարածքում է բնակվում՝ գտնվելով ոստիկանների մշտական վերահսկողության տակ: «Մեր բախտն այնքան է բերել, որ երկուսով էլ ողջ ենք մնացել: Մեր ապաքինումը դանդաղ և չափազանց ցավոտ է եղել»,- ասել է Յուլիան՝ հավելելով, որ կցանկանար օրերից մի օր վերադառնալ հայրենիք։

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ