Ազգային ժողովում պետք է որոշվի՝ անհրաժե՞շտ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, թե՞ ոչ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:
«Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի և լուծվի Ազգային ժողովում: Պե՞տք է դա, թե՞ պետք չէ, ես կարծում եմ՝ երկու մեծ սուբյեկտ պետք է որոշեն: Դա մեր հայ ժողովուրդն է և այդ ժողովրդի համապատասխան մարմինը Ազգային ժողովն է, և եթե այդպիսի որոշում ընդունվի, նախագահի պարտականությունները կլինեն՝ իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար»,- հայտարարեց նախագահը: