«Մենք ասել էինք, որ ամսի 23-ից ակտիվ գործողություններ կսկսենք, գործողությունները սկսված են և առաջիկա օրերին հրապարակումները կլինեն»,- կառավարության նիստից առաջ «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա ճշտել է. «Ես չեմ ասել, որ 350 հոգին ամսի 23-ին բերման են ենթարկվելու, կամ հայտարարվելու է, կան հրավիրված բազմաթիվ անձինք, կան բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին։ Դա բարդ և ծանր, մեծ ծավալ ունեցող աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք, և մենք պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված, դրա համար պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ կերպով, և դրա համար մեզ մի քիչ ժամանակ է պետք։ Բայց ամսի 23-ից, ես ոնց որ նշել էի, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք, տրվել են բացատրություններ, և մեր նախնական օպերատիվ տվյալները այս փուլում ես կարող եմ ձեզ ասել, որ հաստատվել են»։