ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից
24.05.2018 | 22:03

Մովսես Հակոբյանը կազատվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից` կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ: Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Այսօր մինչև օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի պաշտոնում Զինված ուժերի նոր նշանակում։ Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին»,- հայտարարեց վարչապետը։

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ