ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի

Նիկոլ Փաշինյան. Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի
24.05.2018 | 22:04

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին և տեղեկացրեց, որ նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է, և դրանք այլևս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում: «Երկրորդը՝ ընդհանուր տեսակի փորձաքննություններն էին, որոնք ժամանակացույցով նշանակվում էին, և դրանք դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն, դիմեն նախարարություն: Նաև համաներման ժամանակ որոշումներ են կայացվել, որտեղ առանց հիմնավորումների կարգ է փոխվել, հանձնարարել եմ իրավապահներին ուսումնասիրել, թե ինչու է փոխվել կարգը, ու այն հաշմանդամները, ովքեր զրկվել են հաշմանդամության կարգից, կվերականգնեն իրենց կարգը»,- նշեց նախարարը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ նշելով, որ յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա, որը պետք է հաշվի առնել: Վարչապետն էլ նշեց՝ պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: «Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն և այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ, փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ