ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները

Տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները
24.05.2018 | 22:06

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե տուգանքների համաներման մասին իրենց որոշումից հետո եղել են դժգոհություններ։

«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները»,- ասաց Օսիպյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։


«Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո՚, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել, հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում վճարել է, ես էլ եմ վճարել, դու՞ք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով պետք է կայացվի այս հարցով հավասարակշիռ որոշում։

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ