ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփը չեղարկել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը

Դոնալդ Թրամփը չեղարկել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը
24.05.2018 | 22:06

ԱՄՆ նախագահը չեղարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հունիսին Սինգապուրում նախատեսված հանդիպումը և իր որոշման մասին Կիմ Չեն Ինին տեղեկացրել է նամակով, որը հրապարակել է Սպիտակ տունը: «Ես շատ էի ցանկանում հանդիպել Ձեզ հետ, սակայն, ցավոք, Ձեր վերջին հայտարարության սարսափելի զայրույթից ու բաց թշնամանքից հետո, կարծում եմ, որ այդ՝ նախապես ծրագրված հանդիպումն այլևս իմաստ չունի»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ