ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայում պահանջում են զրկել Էրդողանին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Թուրքիայում պահանջում են զրկել Էրդողանին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
24.05.2018 | 22:12

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդի փրկության կուսակցությունը» դիմել է երկրի Գերագույն ընտրական խորհրդին՝ նոր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թեկնածությունը չեղարկելու պահանջով։ Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։ Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ Էրդողանը չի կարող մասնակցել ընտրություններին և որպես իր պահանջի հիմք նշում, որ նախագահի համալսարանական դիպլոմը կեղծ է։


Պահանջին կից ներկայացված է մանրամասն զեկույց, որտեղ դիմող կողմը ներկայացրել է որոշակի ապացույցներ՝ եզրակացնելով, որ Էրդողանի համալսարանական դիպլոմը գնված է և նա երբեք չի ուսանել Ստամբուլի Մամարայի համալսարանում։

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ