ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պրահայում ռուս-վրացական հանդիպմանը Հայաստանի համար կարևոր համաձայնություն է ձեռք բերվել

Պրահայում ռուս-վրացական հանդիպմանը Հայաստանի համար կարևոր համաձայնություն է ձեռք բերվել
26.05.2018 | 09:37

Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները Պրահայում համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից Ֆեյսբուքում գրել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ փաստը որակելով «ևս մեկ դրական տեղաշարժ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար»:

«Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի,- գրում է փոխվարչապետը՝ հայտնելով,-համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»: «Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ»,- շեշտում է Ավինյանը:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ

Մեզ հետ չես` մեր դեմ ես