Երևանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Բարեգործության և նվիրատվության մասին մտածելիս, ես կարծում եմ, որ պետք չէ անպայման նայել դեպի Սփյուռք։ Բարեգործությունն իր աղբյուրները պետք է ունենա և Հայաստանում, և Արցախում, իհարկե և կա, սակայն համաձայն եմ, որ բարեգործությունը, որը բուն հայաստանյան ծագում ունի, բավարար չէ։ Եվ կառավարությունը, և նախագահականը պետք է ամեն ինչով աջակցեն, որ հայկական բարեգործությունն ունենա շատ ավելի մեծ չափեր իր հայաստանյան մասով»,- ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։