ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարան զգուշացնում է Իսրայելին

Անկարան զգուշացնում է Իսրայելին
26.05.2018 | 09:41

Անկարան հայտարարում է՝ Իսրայելը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվնասի ինքն իրեն և կասկածի տակ կդնի Հոլոքոսթի հատուկ կարգավիճակը:


«Մենք կարծում ենք, որ Իսրայելը, 1915-ի իրադարձությունները հավասարեցնելով Հոլոքոսթին, առաջին հերթին վնասում է ինքն իրեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը, արձագանքելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը Իսրայելի Քնեսեթի օրակարգում ընդգրկելու որոշմանը:
Իսրայելցի պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են թուրք-իսրայելական նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ