Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Զեյնալյան․ Նոր կառավարությունը միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ

Զեյնալյան․ Նոր կառավարությունը միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ
26.05.2018 | 09:43

Հայաստանի նոր կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ` ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Ջուզեպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ:

Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը, Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ կառավարությունը տրամադրված է իրականացնելու լուրջ բարեփոխումներ: «Դրանց ուղղված միջազգային կառույցներից տրամադրված առաջարկությունները հաշվի առնելով և կյանքի կոչելով՝ ձգտելու ենք ունենալու մեր երազների Հայաստանը»` ասել է Զեյնալյանը: Կողմերը քննարկել են կառավարության նոր ծրագրում արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ ուղղված դատական համակարգի, Հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, անդրադարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Սահմանադրական դատարանի որոշումների արդյունավետ կատարման մեխանիզմներին ու Հայաստանի Ընտրական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններին:

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ