ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատում ՊՆ-ի և ԵԽԽՎ-ի համագործակցությունը

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատում ՊՆ-ի և ԵԽԽՎ-ի համագործակցությունը
26.05.2018 | 09:44

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ընթացիկ և նախատեսվող միջոցառումներն են քննարկվել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիի և Յուլիա Լովոչկինայի հետ Պնախարար Դավիթ Տոնոյանի հանդիպման ժամանակ:

Նախարարը բարձր է գնահատել ՊՆ-ի և ԵԽԽՎ-ի համագործակցությունը` կարևորելով ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, սպաների և պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ