Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն, մշակույթի գործիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ զարմանքով ՀՀ վարչապետին հարցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:
«Սա այն հարցն է, որը ես տվեցի իմ երևակայական նախագահին՝ 2002-ին նկարահանած իմ «Երևան ջան» ֆիլմում: Նա պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք: Հետո շուռ եկավ, տեսավ, որ ժողովուրդը բոբիկ ա, ինքն էլ կռացավ ու սկսեց իրա կոշիկները հանել… Ես համոզված եմ, որ բոլորին կոշիկ եք հագցնելու»,- հույս հայտնեց Միքայել Պողոսյանը: Դերասանը վարչապետին ծանոթացրեց՝ իր իսկ խոսքով՝ վերջինիս «պրոտոտիպի»՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի հետ, ով «Երևան ջան» ֆիլմում մարմնավորում է երկրի նախագահին և նման է Նիկոլ Փաշինյանին: