ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել ԿԺԴՀ իշխանությունների հետ հունիսի 12-ին երկու առաջնորդների հանդիպման վերաբերյալ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, հանդիպումը հնարավոր է՝ կայանա: Փհենյանի հետ բանակցություններն արդեն սկսվել են: Նա պարզաբանել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին: