ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն իրավունք չունի ճնշելու Թուրքիային ռուսական C-400 համակարգերի գնման հետ կապված

ԱՄՆ-ն իրավունք չունի ճնշելու Թուրքիային ռուսական C-400 համակարգերի գնման հետ կապված
26.05.2018 | 19:26

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրինական իրավունք չունի ճնշել Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված` Պուտինը հայտարարել է միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Անադոլու»-ն։

«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշում է կայացրել ձեռք բերել C-400 համակարգերը․ ամենաառաջադեմ ու, առանց չափազանցության, լավագույն համակարգերն իրենց տեսակի մեջ։ Եվ ի՞նչ կա դրա մեջ, դա հանցագործությու՞ն է»,- ասել է Պուտինը։ Նա շեշտել է, որ Թուրքիան անկախ երկիր է, և որևէ երկիր իրավունք չունի արգելելու մեկ այլ երկրի իր անվտանգության ապահովման համար ձեռք բերել այս կամ այն արտադրանքը, մանավանդ երբ այդ երկիրն ունի դրա ձեռքբերման հնարավորությունը։

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ