ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն ասել է՝ երբ կանգ կառնի թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը դոլարի նկատմամբ

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն ասել է՝ երբ կանգ կառնի թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը դոլարի նկատմամբ
26.05.2018 | 19:28

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ առաջիկա 10 օրում թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կանգ կառնի, գրում է «Հյուրիյեթը»։ «Կտեսնեք, մոտ 10 օր սպասեք, բոլորս կհանգստանանք»,- ասել է նախարարը։ Նա նաև հավաստիացրել է, որ լիրայի կտրուկ արժեզրկումը որևէ խոշոր վնաս չի հասցրել երկրին, և մոտ օրերս տատանումները կանգ կառնեն։


Զեյբեկչին շեշտել է, որ Թուրքիան այժմ ունի 4,2 տոկոս բյուջեի դեֆիցիտ, որը կախված է օտար ներդրողներից։ «Նման մթնոլորտում ընդամենը 4,2 տոկոս դեֆիցիտով սահմանափակվելը մեծ հաջողություն է»,- պնդել է թուրք նախարարը։

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ