ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով Իսպանիայի ազգային հավաքականը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտն է: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի ենթակառուցվածքների արդիականացման նպատակ է հետապնդում, և աշխարհի առաջնության անցկացումը կարող է դրան նպաստել։
«Մենք ցանկանում ենք, որ աշխարհի առաջնության անցկացումն աշխարհի համար տոն դառնա, և ես կարծում եմ, որ մենք կհասնենք դրան»,- ասել է Պուտինը։