Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Գիորգի Մարգվելաշվիլու հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Գիորգի Մարգվելաշվիլու հետ
26.05.2018 | 19:31

Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլուն՝ Վրաստանի պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հիշեցրել, որ մի քանի օրից Հայաստանը ևս կնշի Առաջին հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր: Նախագահ Արմեն Սարգսյանը հայ-վրացական հարաբերությունները բնութագրել է բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։

«Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»,- ասել է Հայաստանի ղեկավարը։
Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանում վերջին փոփոխությունների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջը այցելել Հայաստան։

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ