Հարավային և Հյուսիսային Կորեայի նախագահներ Մուն Ջե Ին և Կիմ Չեն Ինը Պանմունջոմի ապառազմականացված գոտում անցկացրել են նախապես չհայտարարված հանդիպում և քննարկել են Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների հնարավորությունը:
Դա ներկորեական երկրորդ գագաթնաժողովն է մի քանի ամսում: Առաջինը նույնպես տեղի է ունեցել երկու երկրների սահմանին գտնվող Պանմունջոմ գյուղակի «խաղաղության տանը»: Երկրորդ հանդիպումը գումարվել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը Կիմ Չեն Ինի հետ չեղարկելու մասին:
ԱՄՆ-ից, Հարավային և Հյուսիսային Կորեայից ստացվող ազդակների համաձայն, Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական նշանակության առաջին հանդիպումը, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ: Բանակցությունների ժամկետի և վայրի մասին ստույգ տեղեկություններ այս պահին չկան: