Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ մեկնելու է Չինաստան՝ նպատակ ունենալով Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հետ բանակցությունների օգնությամբ փրկել 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը: Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 6-10-ը Պեկինը հյուրընկալելու է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի շրջանակում Չինաստան են այցելելու նաև ՌԴ-ի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները: