ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լեհաստանը ԱՄՆ-ին առաջարկում է իր տարածքում զրահատանկային դիվիզիա տեղակայել

Լեհաստանը ԱՄՆ-ին առաջարկում է իր տարածքում զրահատանկային դիվիզիա տեղակայել
28.05.2018 | 22:06

Վարշավան առաջարկել է ԱՄՆ-ին Լեհաստանի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել:


Լեհաստանի ՊՆ-ի մշակած փաստաթղթի համաձայն` Վարշավան պատրաստ է այս նպատակով շուրջ 2 միլիարդ դոլար տրամադրել: «Լեհաստանում ԱՄՆ մշտական ներկայության մասին» վերնագրված փաստաթղթի տեքստը հայտնվել է լեհական լրատվամիջոցների տրամադրության տակ: Հիմնավորման մեջ նշված է, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան ստորաբաժանման տեղակայման գլխավոր նպատակն է լինելու «Ռուսաստանից եկող սպառնալիքների զսպումը»: Վարշավան առաջարկում է ամերիկյան զրահատանկային դիվիզիան տեղակայել Կալինինգրադի մարզին և Լիտվային սահմանակից շրջաններում:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ