ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքուն մեկնաբանում է Փաշինյանի վերջին հայտարարությունները

Բաքուն մեկնաբանում է Փաշինյանի վերջին հայտարարությունները
28.05.2018 | 22:07

«Հայաստանի քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և նույնիսկ Հայաստանի օրենքների կոպիտ խախտում է», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին տեսաուղերձը, որում ՀՀ վարչապետը տեղեկացնում է, որ իր 18-ամյա որդին շուտով մեկնելու է Լեռնային Ղարաբաղ ժամկետային զինծառայության:

«Այս քայլով Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ վկայեց, որ Երևանն է կրում ադրբեջանական տարածքների զավթման միջազգային իրավական պատասխանատվությունը», - ասել է Հաջիևը:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ

Մեզ հետ չես` մեր դեմ ես