ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիան խոստանում է ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը

Ֆրանսիան խոստանում է ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը
28.05.2018 | 22:07

Փարիզն ակտիվացնելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը` Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը: «Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին առավել ակտիվ ջանքեր կգործադրվեն, որոնք հնարավորություն կտան հակամարտության լուծման ուղիներ գտնել», - նշել է նա: Լը Դրիանի խոսքով՝ Ֆրանսիայի գլխավոր նպատակը «տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է»:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ