ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
28.05.2018 | 22:11

Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ «Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը», - ասաց Ժան-Իվ Լը Դրիանը։ Նրա խոսքով՝ իրենք մեծ ոգևորությամբ են սպասում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը չափազանց կարևոր է երկու երկրների համար էլ։


Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ Լը Դրիանը նշեց, որ Ֆրանսիան շատ ակտիվ ներգրավված էր դրա կայացման գործում. «Այս համաձայնագիրը լիովին համապատասխանեցված է Հայաստանի մյուս միջազգային պարտավորությունների հետ, և դուք միակն եք, որ այսպիսի գործակցություն պիտի ունենաք ԵՄ հետ»։ Նա ադրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգծելով. «Ֆրանսիան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, մենք լիովի համամիտ ենք այս հարցում՝ ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով։ Ես մշտապես իրազեկվում եմ դեպքերի վերաբերյալ, և մենք կպաշտանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ այս հարցի լուծման ուղղությամբ ու կհաստատի խաղաղություն ու կայունություն», - ասաց Ժան Իվ Լը Դրիանը։

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ