Անկարայի Remres հետազոտական կենտրոնը նախնական հարցումներ է անցկացրել հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մայիսի 17- 23-ին կատարված հարցումները փաստել են, որ ընտրողների 9 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել:
Կենտրոնի տվյալներով` նախագահական ընտրություններում երկրորդ փուլն անխուսափելի է` ընդդիմության կազմած միասնական դաշինքն ու իշխող «Արդարություն ու զարգացում» և նրանց կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության դաշինքը գրեթե հավասար աջակցություն են վայելում հասարակության ներսում։ Նոր նախագահի ով լինելը կվճռեն դեռևս չկողմնորոշված 9 տոկոս ընտրողները, քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողները, որոնք փաստացի դուրս էին մնացել ընդդիմության միասնական դաշինքից։