ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը
29.05.2018 | 21:04

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, եթե պետությունը նման խնդրանքով դիմի ԵՄ-ին` ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը: Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ԵՄ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել 2016-ի ընտրությունների անցկացման հարցում, մասնավորապես` տեխնիկական միջոցների ներդրման հարցում: «Մենք նորից պատրաստ ենք աջակցել», - ասաց նա:

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ