ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս հայտարարում է ՀՀԿ խմբակցությունից Աժ պատգամավոր

Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս հայտարարում է ՀՀԿ խմբակցությունից Աժ պատգամավոր
29.05.2018 | 21:06

Շիրակ Թորոսյանը հայտարարում է ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ Ֆեյսբուքի իր էջում Թորոսյանը գրել է, որ իր խորհրդարանական գործունեությունը շարունակելու է որպես Աժ անկախ պատգամավոր։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր», - գրել է Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանի հայտարարության հրապարակումից ոչ շատ անց ՀՀԿ խմբակցությունը հաղորդագրություն հրապարակեց, տեղեկացնելով, որ ՀՀԿ խմբակցության նիստում միաձայն որոշվել է Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից: Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին վարչապետի ընտրությունների ժամանակ քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի օգտին։

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ