ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիան, էներգետիկ և առևտրային հարցեր

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիան, էներգետիկ և առևտրային հարցեր
29.05.2018 | 21:08

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի զարգացումները և ռուս-թուրքական տնտեսական կապերը մասնավորապես էներգետիկ ոլորտում:

Նրանք գոհունակություն են հայտնել «Ակկույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարական աշխատանքների կապակցությամբ: Էրդողանն ու Պուտինը նաև ընդգծել են ազգային արժույթների օգտագործման կարևորությունը երկու երկրների տնտեսական կապերի համար:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ