Եվրամիությունը հայտարարել է, որ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը «խախտում է միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը՝ սահմանված ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով»:
Երեկ Դամասկոսը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Վրաստանը հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթաց սկսելու մասին: