ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրամիությունը կոչ է արել պաղեստինցիներին դադարեցնել Իսրայելի հրետակոծումը

Եվրամիությունը կոչ է արել պաղեստինցիներին դադարեցնել Իսրայելի հրետակոծումը
30.05.2018 | 17:27

ԵՄ-ն կոչ է արել պաղեստինցի գրոհայիններին անհապաղ դադարեցնել Իսրայելի հրետակոծումը Գազայի հատվածից: Պաղեստինցիները մեկ օրում մի քանի տասնյակ հրթիռներ ու ականներ են արձակել Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ, և իսրայելցիներն ի պատասխան հարվածներ են հասցրել անկլավի տարածքի մի քանի տասնյակ կետերի վրա:

«Հարձակումները քաղաքացիական անձանց վրա բացարձակապես անընդունելի են բոլոր հանգամանքներում»,- ասվում է ԵՄ հայտարարությունում: «Այս վտանգավոր իրավիճակի դեէսկալացիան ծայրահեղ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանության համար: Թե իսրայելցիները, թե պաղեստինցիներն իրավունք ունեն ապրելու խաղաղության, անվտանգության և արժանապատվության պայմաններում. բռնության ու հուսահատության ցիկլը պետք է ընդհատվի իսկական քաղաքական գործընթացով»,- ասվում է ԵՄ հայտարարությունում։

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ