ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելն Էրդողանին Բեռլին չի հրավիրել

Մերկելն Էրդողանին Բեռլին չի հրավիրել
30.05.2018 | 17:30

Գերմանիայի կառավարությանը մոտ աղբյուրները հերքել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո Բեռլին է հրավիրել Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարությանը, հաղորդել է, որ Էրդողանին հրավեր չի ուղարկվել: Անգելա Մերկելը, լինելով կանցլեր, չի կարող Էրդողանին Գերմանիա հրավիրել, նման իրավասություն ունի միայն երկրի նախագահը։ «Տիկին Մերկելը հայտնել է, որ կցանկանա տեսնել հարգարժան նախագահին ընտրություններից հետո»,- ասել էր Չավուշօղլուն նախօրեին, որի խոսքերը, սակայն, հերքվեցին։

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ