ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփի նամակը Իլհամ Ալիևին

Դոնալդ Թրամփի նամակը Իլհամ Ալիևին
30.05.2018 | 22:48

Հարավային գազային միջանցքը գործարկելու և «Կասպյան նավթն ու գազը» միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նամակում նշված է, որ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը, իսկ գազի արդյունահանումը՝ Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Թրամփը պատրաստ է Ադրբեջանի տնտեսական և իրավական բարեփոխումներին աջակցել, որ Կովկասյան տարածաշրջանը լինի ավելի բարգավաճ՝ հանուն խաղաղության և անվտանգության:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ