ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Այստեղ ենք կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար

Նիկոլ Փաշինյան. Այստեղ ենք կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար
30.05.2018 | 22:49

Հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան և ավելի խորանան` Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ և գործնական քայլեր անել։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այն մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում միշտ եղել է պոզիտիվ։ Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, մյուս ոլորտներում», - ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց. «Այստեղ ենք կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար, և ես համոզված եմ, որ կլինեն լրջագույն և նոր զարգացումներ և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի և Վրաստանի շահերից»:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ