Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն չի մահացել: Նա մասնակցել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ասուլիսին:
«Ես կարող էի ցավակցություն հայտնել Բաբկչենկոյի ընտանիքին, բայց ես դա չեմ անի, հակառակը՝ այսօր ես կշնորհավորեմ Բաբչենկոյին 3-րդ ծննդյան օրվա կապակցությամբ և կհրավիրեմ նրան դահլիճ», - հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահը: Նա հայտարարել է, որ ավելի վաղ տեղեկացված է եղել Բաբկչենկոյի դեմ պատրաստվող հարձակման մասին, նրա մահվան վերաբերյալ հայտարարությունը հատուկ ծրագիր էր: Ուկրաինայի անվտանգության ծառայության թվիթերյան էջն էլ հայտնել է, որ այդ որոշման շնորհիվ կարողացել են փաստեր հավաքել, որ ռուսական հատուկ ծառայության կողմից ահաբեկչական գործողություններ է իրականացվում Ուկրաինայի տարածքում: