ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
30.05.2018 | 22:53

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի է ունեցել հանդիպում Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:


Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ նախագահի անձը քաջածանոթ է ամենքին՝ Հայրենիքին տարբեր հանգամանքերում իր նվիրյալ ծառայությամբ, որպես Հայոց Եկեղեցու հավատավոր զավակ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծ բարերար:
Նորին Սրբությունը ներկաների անունից բարձր է գնահատել նախագահ Սարգսյանին վերջին ներհայաստանյան զարգացումների ժամանակ ստանձնած ներգործուն դերակատարության և հոգևորականաց դասի հետ համատեղ քննարկումների համար, որ գործընթացներն առաջնորդվեն խաղաղ կարգավորման և հանգուցալուծման։ «Դուք համայնքներում ամեն օր հանդիպում եք մեր ժողովրդի ներկայացուցիչներին. լինի Արցախում, Հայաստանի հյուսիսում, հարավում, լինի Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում կամ այլուր: Հետևաբար, եկել եմ նաև ձեզանից լսելու, թե մեր ժողովուրդն ինչ է մտածում: Եկել եմ նաև ձեզ հետ երկխոսելու», - ասել է ՀՀ նախագահը։ Նա անդրադարձել է Հայ Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի ոգու և հավատի, ընտանեկան արժեքների և առ հայրենին սիրո պահպանության գործում։ Տիար Արմեն Սարգսյանն արձանագրեց, որ Հայոց Եկեղեցին և հավատքը պետականության սյուներից են և ոչ միայն որպես ինստիտուտ, այլ նաև մշակույթ՝ այն արժեքներով, որոնք Եկեղեցին դավանում է, որոնցով հարյուրավոր տարիներ պահվել է հայի ինքությունը, պահպանվել է մշակույթը, կրթվել հայ մանուկները։ Հանդիպմանը ՀՀ նախագահը պատասխանել է ԳՀԽ անդամների ու եպիսկոպոսաց դասի հարցերին, որոնք վերաբերում էին Հայրենիքի և հայ ժողովրդի մարտահրավերներին ու խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, ներհայաստանյան իրավիճակին:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ