Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված ջոկատներն անպայման պետք է լքեն սիրիական Մանբիջ շրջանը, որից հետո Մանբիջի ճակատագիրը պարզ կդառնա ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ որոշմամբ։
Financial Times-ին հարցազրույցում` անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան չի ցանկանում լարված հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ։ «Երբեմն նման բան լինում է, սակայն դա կարող է ամեն երկրի հետ էլ պատահել»,- ասել է նա: