ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն Հայաստանի նոր կառավարության հետ օժանդակության ծրագրեր է քննարկում

ԱՄՆ-ն Հայաստանի նոր կառավարության հետ օժանդակության ծրագրեր է քննարկում
31.05.2018 | 23:05

ԱՄՆ-ը Հայաստանի նոր կառավարության հետ քննարկում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման հնարավորությունը` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:


Նրա խոսքով` Վաշինգտոնի կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցն ընդգրկված է եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի երևանյան բանակցությունների օրակարգում: «Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Հայաստանի նոր կառավարության հետ քննարկելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է օժանդակել Հայաստանի նոր կառավարությանը: Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն անցած շաբաթ-կիրակի օրերին այստեղ էր: Նա քննարկումներ ունեցավ ԱԳ նախարարի, վարչապետի ու նախագահի հետ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք օժանդակել Հայաստանի նոր կառավարությունը: Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից օժանդակության հնարավոր տարբերակները: Քննարկվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում համագործակցության, օժանդակության այլ տարրերի հնարավորությունը: Այդ քննարկումները շարունակելու ենք»,- ասաց դեսպանը:


ԱՄՆ դեսպան Միլզն այսօր անդրադարձավ նաև հարցին, թե ինչու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չշնորհավորեց Հայաստանի իշխանություններին՝ ՀՀ հռչակման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, չնայած շնորհավորել էր Ադրբեջանի նախագահին: «Տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես սեպտեմբերին է նշելու է անկախության տոնը: Սպասում եմ, որ ԱՄՆ-ն Հայաստանի իշխանություններին պաշտոնապես կշնորհավորի այդ ժամանակ: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նախագահ Թրամփը շնորհավորեց Հայաստանի նոր կառավարությանը, ժողովրդին՝ խաղաղ ցույցերի, բողոքի ակցիաների համար, որոնք նոր էջ բացեցին Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ