ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին չորս հայազգի թեկնածու է առաջադրվել

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին չորս հայազգի թեկնածու է առաջադրվել
31.05.2018 | 23:07

Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չորս հայազգի թեկնածու կմասնակցի: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հստակեցրել է կուսակցությունների թեկնածուների վերջնական ցուցակները, որոնք հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից պատգամավորի 2 հայ թեկնածու է առաջադրվել՝ Գարո Փայլանը Դիարբեքիրից և Լյուդմիլա Բյույումը Ստամբուլից: «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մարգար Եսայանը առաջադրվել է Ստամբուլից: «Լավ» կուսակցությունն էլ Ստամբուլում առաջադրել է հայ թեկնածու Էլմաս Գիրագոսին:


Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրացուցակում այս անգամ հայազգի պատգամավորներ չեն ընդգրկվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-րդ գումարման Մեջլիսի պատգամավոր Սելինա Դողանը չի առաջադրվելու: Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություններ:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ

class="footer-right"> .