Վաշինգտոն է վերադառնում Թուրքիայի դեսպանը, որին Անկարան ետ էր կանչել՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Սպիտակ տան որոշման պատճառով: Երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ առաջիկա երկուշաբթի, դեսպանը կվերսկսի դիվանագիտական ծառայությունը: Ակնկալվում է, որ նույն օրը Վաշինգտոնում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները:
Երկու երկրների ավանդական դաշնակցային հարաբերությունները վերջին շրջանում սրվել են. Անկարան մեղադրում է Վաշինգտոնին Սիրիայի քրդերին աջակցելու, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, Թուրքիայի նախագահի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենին չարտահանձնելու համար: