ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Լավրովը Կիմ Չեն Ինին հրավիրել է Ռուսաստան

Սերգեյ Լավրովը Կիմ Չեն Ինին հրավիրել է Ռուսաստան
31.05.2018 | 23:12

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին հրավիրել է Ռուսաստան: «Եկեք Ռուսաստան, մենք շատ ուրախ կլինենք», - ասել է Լավրովը Փհենյանում բանակցությունների ժամանակ։ Լավրովը «ջերմ բարևներ» է փոխանցել Կիմ Չեն Ինին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Մենք հետաքրքրված ենք, որ Կորեական թերակղզում ու ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայում լինի խաղաղություն, կայունության ու բարգավաճում», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ