Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ապակայունությունը վտանգավոր է

Ապակայունությունը վտանգավոր է
01.06.2018 | 00:31

Օրերս Արցախում նախկին պատգամավոր Վահան Բադասյանի գլխավորությամբ ստեղծվել է «Լույս Արցախին» նախաձեռնությունը, որը հանդես է գալիս համախմբման և տեղի իշխանություններին հեռացնելու նախաձեռնությամբ: Բադասյանը Facebook-ի իր էջում հրապարակել է նախաձեռնող խմբի անդամների ցանկը, որում, ի դեպ, ներառված է նաև Արցախի ԱԱԾ քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը:
«Իրատեսին» հայտնի դարձավ, որ հանրապետականները ոգևորված չեն այս նախաձեռնությամբ: «Ներքաղաքական ամեն մի ցնցում կարող է ճակատագրական լինել Արցախի համար՝ լի վտանգներով: Բայց սպասենք, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ու ինչ քայլեր կանեն այդ մարդիկ: Համենայն դեպս, ապակայունությունը վտանգավոր է Արցախի համար»,- ասացին մեզ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ