ԱՄՆ ներդրումային սահմանափակումները չեն համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, Չինաստանն իրեն իրավունք է վերապահում այդ միջոցառումներին պատասխանելու` հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը:
ԱՄՆ-ը մտադիր էր հունիսի 30-ին հայտարարել չինական բիզնեսի համար ներդրումների սահմանափակումների և տեխնոլոգիաների արտահանումների լրացուցիչ վերահսկողության մասին: «ԱՄՆ նեդրումային սահմանափակումները չեն համապատասխանում ԱՀԿ սկզբունքներին: Մենք կգնահատենք ԱՄՆ առևտրային սահմանափակումների ազդեցությունը: Չինաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ընդունելու ԱՄՆ ներդրումային սահմանափակումների դեմ»,- ճեպազրույցում ասել է Գաո Ֆենը։