««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի: Նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Փաշինյանի թիմի որոշ անդամներ և Հայաստանի մի քանի դեսպաններ: Նրանք համարում են, որ Փաշինյանը ոչ միայն ներհասարակական խաղաղություն և կայունություն բերեց Հայաստանին, այլև կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և համերաշխության նախաձեռնող: