Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը քննարկում է սոցիալիստական կուսակցության առաջարկը վարչապետ Մարիանո Ռախոյին անվստահության քվե հայտնելու մասին: Ակնկալվում է, որ քննարկումները երկու օր կտևեն և կավարտվեն ուրբաթ՝ խորհրդարանի անդամների քվեարկությամբ:
Իսպանիայում հիմնական ընդդիմադիր ուժի` սոցիալիստների ղեկավար Պեդրո Սանչեսը հինգշաբթի կոչ է արել Ռախոյին ինքնակամ հրաժարական տալ՝ չսպասելով խորհրդարանում քննարկումների ավարտին: Ռախոյի հրաժարականին հասնելու համար սոցիալիստական կուսակցությունը պետք է 176 ձայն հավաքի: Նրանք ստորին պալատում ունեն 84 ձայն: