ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագիր կնքելու համար մի քանի հանդիպում կարող է պահանջվել

Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագիր կնքելու համար մի քանի հանդիպում կարող է պահանջվել
01.06.2018 | 10:58

Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ ապամիջուկայնացման վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար մի քանի հանդիպում կպահանջվի: Reuters-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է` կցանկանար, որ Փհենյանը ցանկացած համաձայնագրի շրջանակներում որքան հնարավոր է արագ դադարեցնի միջուկային ծրագիրը: Նա հույս է հայտնել, որ հունիսի 12-ին Սինգապուրում հանդիպումը կկայանա և շեշտել է, որ համաձայնության գալու համար կարող է անհրաժեշտ լինել մի քանի հանդիպում:

«Կցանկանայի, որ մեկ հանդիպման ընթացքում կատարվեր, բայց շատ հաճախ գործարքները այդպես չեն կնքվում»,- ասել է Թրամփը: Նա չի ցանկանում, որ Կիմ Չեն Ինի հետ իր հանդիպմանը ներկա գտնվեն Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել, սակայն Թրամփը կարծում է, որ

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ