ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին: «Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից և այսուհետ, որպես պատգամավոր, կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին: Պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավորը: