Իրանի կենտրոնական շրջաննեից մեկում վթարի է ենթարկվել օդուժին պատկանող օդանավ: Վթարվել է «F-7» կործանիչ, որը ցած է ընկել Իսպահան քաղաքից ոչ հեռու գտնվող Հասանաբադ բնակավայրի մոտակայքում: Իրանի անվտանգության ուժերը շրջափակել են աղետի վայրը, իրականացվում են քննչական գործողություններ: Երկու օդաչուները հասցրել են լքել ընկնող ինքնաթիռը: