Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արման Եղոյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար: 34-ամյա Արման Եղոյանը 2001-2005-ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում: 2007-2009-ին` պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2013-ից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015-ից՝ կուսակցության անդամ է: 2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում: 2016-ին աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում: Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին և լեհերենին: