ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ խնդիրը
02.06.2018 | 23:11

Այցով Նյու Յորքում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտությունը:

Նա դարձյալ հայտարարել է՝ «հայկական զորքը պետք է դուրս բերվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ադրբեջանցի բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հարազատ հողերը»:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ